Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման մասին որոշում կարելի է ընդունել միայն տարածաշրջանում քաղաքական կարգավորման հասնելուց հետո: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Խաղաղապահ օպերացիայի համար անհրաժեշտ է քաղաքական կարգավորման հասնել: Ընդհանուր առմամբ այն արդեն մշակված է»,- ասել է Լուկաշևիչը:
«Ինչպիսին այն կլինի, ինչ ֆորմատով` դեռ կքննարկվի»,- նշել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը: