Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հենց առաջին օրը` ապրիլի 1-ի, լույսի 2-ի գիշերը բոլորին ցնցեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի մահվան բոթը:
Ապրիլի 1-ի առավոտյան նա իր երկու եղբայրների հետ դպրոցի ճանապարհին էր, երբ ադրբեջանական զինուժը սկսեց ռմբակոծել տարածքը: Փոքրիկ տղան մահացավ դպրոցի, ուսման, մեծանալու, իր մոր գիրկը վերադառնալու ճանապարհին: Ապրիլի 1-ի առավոտյան հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորվել էր նաև Վաղինակի երկվորյակ եղբայրը և ևս մեկ երեխա, ովքեր բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Հովսեփ Հովսեփյան
Արցախ