Զինծառայող Մուրադյանի մահվան գործով մայոր է կալանավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 30-ին Արցախի դիրքերում մահացած զինծառայող Արման Մուրադյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր 41-ամյա Էմիլ Զավենի Ավետիսյանին: Նա արդեն կալանավորված է երկու ամսով: Այս մասին Panorama .am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Մայորին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով. 358 պրիմ 1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` “ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց նկատմամբ::
Այս հոդվածից բխում է, որ գործով, բայց մահացած Արման Մուրադյանից, կան նաև այլ տուժողներ: ՊՆ քննչական ծառայության սպան, սակայն, չմանրամասնեց, թե ովքեր են նրանք: 
Ավետիսյանի նկատմամբ նաև մեղադրանք է առաջադրվել 358 պրիմ 1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելըե: Մայորի նկատմամբ առաջադրված երրորդ մեղադրանքը ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասհատկանիշներով է`: Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը::
Հիշեցնենք, որ “Ժողովուրդ” այսօրվա իր համարում գրել, որ հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած Արագածոտնի մարզի Ցամքասար զյուղի բնակիչ Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, երեկ՝ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, կարծիք է հայտնել, որ իր որդին ունակ չէր ինքնասպան լինելու։ Ըստ նրա՝ իր տղայից վրեժ են լուծել՝ նրան սպանելով, և ինքը տեղեկություններ ունի, թե ով կարող է դա արած լինել։
 
“Իմ տղան ինձ ասել է, որ զորամասում կոնֆլիկտներ շատ են եղել, ու ասել է, թե՝ պապ, ամեն ինչ լավ կլինի, ու խնդիրները կհարթվեն, կգնան։ Այս վերջին անգամ, որ տղայիս հետ խոսեցի, խորը հոգոց հանեց։ Ասացի՝ Արման ջան, ի՞նչ է եղել, ասաց, թե՝ պապ, մի հոգի կա՝ ղարաբաղցի է, հետը կոնֆլիկտ ունեմ։ Ասացի՝ տղա ջան, ի՞նչ է եղել, հո լո՞ւրջ չէ։ Արմանն ինձ ասաց, թե հանգիստ եղիր, ես անձամբ կլուծեմ այդ հարցը”,-հուզված պատմեց զինվորի հայրը՝ նշելով որ որդին անուններ չի տվել։ Իսկ ինքն էլ որդուն խորհուրդ է տվել, թե 4 ամիս է մնացել, ծառայությունը խելոք անցկացնի։
 
Մահացած զինվորի հոր հավաստի տեղեկություններով՝ իր որդին խնդիր է ունեցել ԼՂՀ N զորամասի գնդի հրամանատար Էմիլ Ավետիսյանի զինծառայող հարազատներից մեկի հետ.”Ինձ համար տարօրինակն այն է, որ այդ էմիլ Ավետիսյանն այդ դիրքերում, որտեղ իմ տղան է եղել, երբեք հերթապահ չի եղել, ու ես չեմ բացառում, որ նա այդ դիրքեր գնացել է վրեժ լուծելու համար։ Ո՞նց կարող էր 20 ամիս ծառայած զինվորը գնալ ինքնասպանության, դա բացառված է։ Գիտե՞ք, թե այդ էմիլ Ավետիսյանն էրեխեքին ինչքան է խոշտանգել, վազեցնել է տվել ու լիքը շատ այլ բաներ։ Ինչ ցուցմունք էլ տան նրա զորամասի ընկերները, ես չեմ հավատա, քանի որ այդ տղաներին այնքան ահ կտան՝ ասելով՝ եթե այն, ինչ ասենք, չգրեք, մենք ձեզ հետ հաշվեհարդար կտեսնենք, ու կարող է պատահել՝ Արմանի օրն ընկնեք։ Ոչ թե իմ տղան է իր զենքով կրակել իրեն, այլ Ավետիսյանն է կրակել, և ես արդարություն եմ պահանջելու ու պայքարելու եմ արդարության համար”,- զինվորի հոր խոսքերն է փոխանցում թերթը։
 
Հոդվածն ամբողջությամբ՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս