ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն այն ջանքերի ենթատեքստում, որոնք գործադրվում են Ռուսաստանի կողմից: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ԱՀԾ տնօրեն Միխայիլ Ֆրադկովը:
«Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումն այն ջանքերի ենթատեքստում, որոնք ձեռնարկվել են այս օրերին Ռուսաստանի կողմից: Քննարկվել են նաև ակտուալ ներռուսաստանյան և միջազգային հարցեր»,-ասել է Պեսկովը: