Այս օրերին Երևանից Արցախ մեկնելիս արագությունը գերազանցած վարորդների տույժերը կվերանայվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` ապրիլի 2-ից սկսած՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով Երեւան-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա արագությունը գերազանցած վարորդների տույժերը, տուգանքները հնարավոր է վերանայվեն: Խնդրի առնչությամբ ArmLur.am-ը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «ՀՀ-ից ԼՂՀ ուղղությամբ մեկնող պետական, հասարակական գործառույթներ իրականացնող անձանց տրանսպորտային միջոցները պարտադիր կերպով ուղեկցվում են Ճանապարհային ոստիկանության վերակարգերի կողմից:

Միաժամանակ, Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումներին հրահանգավորվել է մանրամասն ստուգել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հիմքերով վարորդներին վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը՝ բոլոր այն դեպքերում, երբ տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումներով կայացված վարչական ակտերի դեմ բողոք կներկայացվի անհրաժեշտաբար արագությունը գերազանցելու հիմքով»:

Ինչը նշանակում է, որ բոլոր այն վարորդները, որոնք Երեւանից Արցախ մեկնելիս շտապելու հետեւաքնով գերազանցել են արագությունը, կարող են դիմել ՃՈ: Քանի որ, հնարավոր է, որ այդ տուգանքները չեղարկվեն:




Լրահոս