Մայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները ամենատարբեր հարցերի շուրջ շարունակում են ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514 – 187, 514-236 հեռախոսահամարներին, հուլիս ամսվա ամփոփ տվյալներով, ստացվել է 3113 հեռախոսազանգ, որից 720-ի վերաբերյալ մեկ աշխատանային օրվա կատարման ժամկետով տրվել են համապատասխան հանձնարարականներ: 2393 զանգերի մասով քաղաքացիներին անմիջապես տրամադրվել է պահանջվող տեղեկավության վերաբերյալ խորհրդատվություն:
Վերը նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 396 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում բարձրացված հարցերի վերաբերյալ ստացված զանգերի քանակը 259-ն է: Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ եւ համապատասխան լուծումներ: