«Մենք սովոր ենք, ժողովո՛ւրդ ջան, կրակոցի տակ ապրելու». Գեղարքունիքում կրակոցները վախի մթնոլորտ չեն ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Հակառակորդը կրակել է ավելի քան 200 անգամ` կիրառելով տարատեսակ զենքեր, մասնավորապես, 120 մմ ականանետից եւ СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս բնակավայրերն ու այդ հատվածի դիրքերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Armlur.am-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուրի գյուղապետ Վիգեն Սահակյանից տեղեկացավ, որ այս պահին գյուղում իրավիճակը շատ հանգիստ է, իսկ մարդիկ զբաղված են իրենց առօրյա աշխատանքով: «Իսկապես, գիշերը կրակոցներ եղել են՝ ընդհատումներով ու ակտիվ: Բայց դրանց արդյունքում մենք նյութական, բարեբախտաբար, մարդկային զոհեր, կորուստներ չենք ունեցել: Հիմա՝ մարդիկ նորմալ իրենց գործերով են զբաղված: Գյուղում լարվածություն չկա, որեւէ մեկը գյուղից դուրս չի եկել: Մենք սովոր ենք, ժողովուրդ ջան, կրակոցի տակ ապրելու, ձեր ցավը տանեմ: Այնպես չէ, որ առաջին անգամն է: Ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա»,- հայտարարեց Թթուջուրի գյուղապետ Վ. Սահակյանը:




Լրահոս