
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Արարատի մարզում` Երասխավանի դիրքերի ճանապարհին, ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է վթարի ենթարկվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է, 10-ը` ստացել մարմնական վնասվածքներ:
Նշենք, որ բոլոր վիրավորներն էլ տեղափոխվել են «Արարատի» բժշկական կենտրոն, որտեղից ArmLur.am-ին հայտնեցին, որ նրանց վիճակը կայուն է:
10 վիրավորներն էլ ի սկզբանե տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք, որտեղից էլ պետք է տեղափոխվել հոսպիտալ: