Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Համոզված եմ, որ կոնֆլիկտի կարգավորումը բխում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի շահերից: Ռուսաստանը՝ երկու երկրների հարևանն ու բարեկամը, ևս շահագրգիռ է կոնֆլիկտի արագ կարգավորմամբ»,-ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահը:
«Ադրբեջանի հասցեին այն մեղադրանքները, թե հենց նա է իրավիճակի սրացման նախաձեռնողը, անհիմն են: Բախումների բնույթը խոսում է այն մասին, որ մենք մասշտաբային ռազմական գործողություններ սկսելու որևէ մտադրություն չենք ունեցել: Մենք պարզապես պաշտպանում ենք մեր դիրքերը»,-ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ երկիրը «հակված է կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ու բանակցային գործընթացի շարունակմանը»: