Որքանով է  հավանական ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանը երբեք դեմ չի արտահայտվել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սակայն կարծում է, որ այդ հակամարտությունը լիովին և վերջնակապանապես պետք է կարգավորվի»,- գերմանական «Դոյչե Վելե» հեռուստառադիոընկերությանը ապրիլի 7-ին  տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրելու համապատասխան փաստաթուղթ, որը նախատեսեր այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում` մեր երկու կողմերի միջև խաղաղապահների ներկայություն: Սակայն ադրբեջանցիները դա չցանկացան» – ընդգծել է ՀՀ նախագահը:

Ուշագրավ է, որ այսօր արդեն խաղաղապահների տեղակայման թեմային անդրադարձան իշխանական կոալիցիայի` խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները: Ըստ ամենայնի` այս հարցը եւս վերջին օրերին դրված է բանակցային սեղանին: ArmLur.am-ին նախօրեին տված հարցազրույցում, սակայն, նման հնարավորությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը բացառել է` ասելով. «Ի՞նչ եք կարծում, ռուս-թուրքական ներկայիս լարված հարաբերությունների պայմաններում արդյոք Թուրքիան թույլ կտա՞, որ Ադրբեջանը համաձայնի ռուսական  խաղաղապահների մուտքին հակամարտության գոտի, իհարկե` ոչ: Այնպես որ, ես նման տարբերակը ուղղակի բացառում եմ»:




Լրահոս