Իրանը լիահույս է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարին կհաջորդեն բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Իրանի նախագահը հեռախոսային բանակցություններ է վարել երկու երկրների ղեկավարների հետ, որի ժամանակ կոչ է արել կողմերին «դադարեցնել ռազմական գործողությունները»:
«Ուրախ ենք տեսնել, որ հրադադարի ռեժիմ է սահմանվել: Հույս ունենք, որ դա լուրջ բանակցությունների հիմք կհանդիսանա, որոնք ուղղված կլինեն կոնֆլիկտի կարգավորմանը: Մեր տարածաշրջանի շահերից է բխում երկու երկրների միջև համագործակցությունը»,-ընդգծել է Զարիֆը: