«Բա ու՞ր են մեր փողերը, որ գնանք ռուսներին ասենք մի երկու միլիարդ դոլարի զենք վաճառեք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հետաքրքրում է, թե ուր են մեր փողերը, որ գնանք ռուսից զենք գնենք: Նա մասնավորապես ասում է.

«Բա ու՞ր են մեր փողերը, որ գնանք հենց նույն ռուսներին ասենք` ասում եք զենքի առևտուրը բիզնես է, դե հիմա մեզ էլ մի երոկւ միլիարդ դոլարի զենք վաճառեք: Ու ավելի էժան, որովհետև մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք: Ու ոչ թե խնդրենք, որ վարկ տվեք ու դրա տակ զենք տվեք, այլ վաճառեք, ինչպես Ադրբեջանին: Կասեք փող չկա, ես էլ կասեմ…Իշխանություններ որ ձեր գրպաններում լավ փնտրեք, այնքան փող կգտնեք»-, եզրափակում է Արամ Կարապետյանը:




Լրահոս