ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն օրհնում է Սերժ Սարգսյանին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ի եւ այլ իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցումն ինչպես է իրականացվում։

Գեւորգ Խաչատրյան (36 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում շատ ընկերություններ բախվում են (ՍՊԸ-ի կամ կազմակերպա-իրավական այլ ձեւի ընկերության) փոփոխությունների գրանցման խնդրի հետ:
Ուստի ՍՊԸ-ի փոփոխությունների գրանցման գործընթացը նախատեսված է հիմնականում հետեւյալ իրավիճակների համար.
– տնօրենի նշանակում եւ հեռացում,
– իրավաբանական հասցեի փոփոխում,
– գործունեության տեսակների փոփոխում,
– իրավաբանական անձի անվանման փոփոխում,
– մուտք կամ ելք հիմնադիրների կամ մասնակիցների կազմից,
-հիմնադիր փաստաթղթերի համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ այլ փոփոխություններ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՍՊԸ-ի գրանցման համար անհրաժեշտ է նախապատրաստել փաստաթղթերի փաթեթ.
1. ՍՊԸ-ի ստեղծման վերաբերյալ որոշում, որը պետք է պարունակի տեղեկություններ, թե ով եւ երբ է որոշում ընդունել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծման վերաբերյալ եւ տեղեկություններ` կանոնադրության հաստատման, տնօրենի նշանակման, կանոնադրական կապիտալի չափսի, դրա վճարման ժամկետների եւ այլնի մասին:
2. Դիմումը ստույգ ձեւ ունի եւ լրացված է օրենքին համապատասխան:
3. ՍՊԸ-ի կանոնադրությունը:
4. Պետական տուրքի վճարման վերաբերյալ անդորրագիր:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետով է անձի համար սահմանվում հաշմանդամության կարգ, եւ որ դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:

Դիանա Մելքոնյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ 1-ին խմբի հաշմանդամների եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով:
2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով:
Համապատասխան չափանիշներով պայմանավորված՝ կարող է սահմանվել անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչեւ 18 տարին լրանալը:
Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառոումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում 2014 թվականին հաշմանդամների թիվը կազմել է 198 հազար 619, իսկ, ահա, 2013-ին՝ 193 հազար 836:




Լրահոս