
Օգոստոսի 5-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում մի կնոջից ահազանգ է ստացվել, որ իրենց տան դիմաց տեղի է ունենում վիճաբանություն և կրակել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1973 թ. ծնված Արթուր Հ.-ն “Ֆոլքսվագեն” մակնիշի ավտոմեքենայով կանգ է առել 1972 թ. ծնված Գնել Ա.-ի տան դիմաց և անհիմն վիճաբանել նրա հետ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով` իր “Վոլտրան” տիպի 9 մմ տրամաչափի /թույլտվությամբ/ գազային ատրճանակից կրակ է արձակել և դեպքի վայրից հեռացել: Արթուր Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Գազային ատրճանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: