ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում
Լուսանկարում պատկերված հերոսը Գեւորգ Մանուկյանն է՝ այն զինվորը, որը ապրիլի 2-ին խոցել է հայկական բանակի դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուղղաթիռը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է ապոստիլը, եւ Հայաստանի Հանրապետության ո՞ր փաստաթղթերի վրա չի դրվում ապոստիլ։
Նելլի Մխիթարյան (36 տարեկան, թարգմանչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ապոստիլը հատուկ դրոշմակնիք է, որը հեշտացնում է քաղաքացու իրավական փաստաթղթերի ճանաչումը այլ երկրներում: Դրանով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաեւ այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը: Հայտնում ենք, որ ապոստիլ չի դրվում դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչների կողմից տրված փաստաթղթերի, ինչպես նաեւ առեւտրային կամ մաքսային գործողություններին ու գործարքներին ուղղակիորեն վերաբերող փաստաթղթերի վրա: Ապոստիլ չի դրվում նաեւ ՀՀ օրենսդրությանը հակասող փաստաթղթերի վրա:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է, եթե՝
ա) ներկայացված փաuտաթուղթը չի բխում ՀՀ oրենuդրության պահանջներից.
բ) փաuտաթուղթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված ապոuտիլ դնելու կարգով սահմանված պահանջների խախտմամբ.
գ) դիմումում նշված է, որ փաuտաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր.
դ) փաuտաթղթում առկա են չհաuտատված ջնջումներ, փոփոխություններ կամ uխալներ. ե) փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակ ընդհանրապես ո՞վ կարող է ստանալ եւ ո՞ր դեպքերում։
Լիա Միրզոյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային.
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.
5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում։
Շարունակելի
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում մինչեւ ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչեւ 23 տարին լրանալը։