
Բաքուն Ստեփանակերտը որպես կոնֆլիկտի կողմ չի ճանաչում և համաձայնագիր է ստորագրում միայն Հայաստանի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
«Բանակցություններին որպես կոնֆլիկտի կողմ է հանդես գալիս Հայաստանը, և այդպես կլինի հետագայում, Բաքուն համաձայնագիր է ստորագրում միայն Հայաստանի հետ»,-պնդում են Ադրբեջանում:
Ընդ որում, նա նշել է, որ հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի ստորագրումից հետո «հայկական կողմը տարբեր թվեր է հայտնում զոհերի մասին՝ պնդելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»: