Երեւանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները: Նրանք հերքեցին ընկալումները, թե պայքարում են սոսկ սոցիալական խնդիրների լուծման համար: Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենց նպատակը համազգային և պետական խնդիրների լուծումն է, եւ կոչ արեցին համազգային համախմբման:
“Ժառանգություն” կուսակցությունը, լինելով միասնականության եւ պայքարի հետեւողական ջատագով, ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում ազատամարտիկներին` հուսալով, որ միասնական ջանքերը կբերեն իրավիճակի արմատական փոփոխության:
“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն