Մինսկը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը, սակայն կարևոր է, որպեսզի կոնֆլիկտի կողմերը համաձայնության հասնեն: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մաքեյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հայերը և ադրբեջանցիները մեր եղբայրներն են: Մենք պատրաստ ենք միջնորդ հանդիսանալ և աջակցել հակամարտության կարգավորմանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերը համաձայնության գան բանակցային սեղանի շուրջ՝ համապատասխան միջազգային սկզբունքներին, որով մենք պետք է առաջնորդվենք»,-ասել է Մաքեյը: