Կարեն Միրզոյանը բանակցությունների հաջողության պարտադիր պայման է համարում Արցախի մասնակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հաջողություն ապահովելու համար պարտադիր պայման է ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: «Արմենպրես»­ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: «Մեր գնահատականով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում պարտադիր պայման է, որպեսզի հնարավոր լինի հաջողություն արձանագրել»,­ նշեց Միրզոյանը: Հարցին՝ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ բարձրացվե՞լ է, Կարեն Միրզոյանը պատասխանեց.

«Դա Արցախի Հանրապետության մշտական դիրքորոշումն է: Այդ հարցը մենք բարձրացրել ենք ոչ միայն երեկվա հանդիպման, այլ նաև շատ այլ հանդիպումների ժամանակ: Մենք շարունակելու ենք այդ մասին բարձրաձայնել մինչև այն պահը, երբ Արցախը կվերադառնա բանակցային սեղան՝ որպես բանակցությունների լիարժեք կողմ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Ստեփանակերտում են: Նրանք ապրիլի 7-­ին հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:




Լրահոս