
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օգոստոսի 4-ին, ժամը 17.30-ին, Մուրացան փողոցի թիվ 113 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Բորիս Ղ.-ին, որտեղ վերջինս խոստովանական բացատրություն է տվել, որ ս/թ հուլիսին, իր ընկեր ոմն Ռոբերտի հետ Մուրացան փողոցում գտնվող սուպերմարկետի դրամարկղից գողացել են 175.000 դրամ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Ռոբերտի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: