Ինչ է խնդրում նռնակով իր հետ հակառակորդին պայթեցրած հերոսի մայրը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մասին դեռ շատ կխոսենք, հերոսի մահով մահացած Արմենակ Ուրֆանյանը ծնվել է  1990 թվականին, Զինված ուժերում ծառայում էր 2007 թվականից:

Ապրիլի 2 -ին հակառակորդը հարձակում էր գործել 4-րդ հրաձգային վաշտի  հենակետերի ուղղությամբ: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի էր բռնվել հակառակորդի հետ: Արմենակը, չնայած գերազանցող ուժերի ճնշմանը, անձնակազմին հետ էր ուղարկել`  միայնակ շարունակելով մարտը ու խոցելով մեկ տանկ ու մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Սակայն տեսնելով , որ  հակառակորդի ուժերը մեծ են, մի քանի նռնակներ նետելով նրանց ուղղությամբ  չէր թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել էր մոտեցողներին:

Արմենակի մայրը տիկին Համեստը ղարաբաղաադրբեջանբական սահմանում լարված իրավիճակի մասին տեղեկանում էր հեռուստացույցի լրատվությանը հետևելով եւ ինչպես ինքն է նշում `վստահ էր իր տղան  հաղթահարելու էր ամեն ինչ, բայց…

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Սյուզի Մուրադյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս