![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/երեւանի-քաղաքապետարան1.jpg)
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 9-ին՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00, սանմաքրման աշխատանքներով պայմանավորված, ավտոմեքենաների երթևեկի համար փակ է լինելու Սարալանջ փողոցի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծ պողոտա ընկած ճանապարհահատվածը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: