Գյուղատնտեսական ակտիվ աշխատանքներն Արցախում շարունակվում են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր առավոտյան անցկացված խորհրդակցությունից հետո գյուղնախարար Արամ Մխոյանի կարգադրությամբ փոխնախարար Կարեն Աղաջանյանն ու ԳՆ բույսերի պաշտպանության ծառայության պետ Վալերի Խաչատրյանն այցելել են շրջաններ՝ հետևելու հակահրդեհային միջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին:

12968674_1327471843936666_125779423_n

12939703_1327471770603340_512116328_n

«Մեր կողմից պլանավորված այս աշխատանքները մեկնարկել էին ապրիլի մեկին և արդեն մի շարք շրջաններում դրանք իրականացվել են: Ստեղծելով հակահրդեհային պաշտպանիչ գոտիներ՝ մենք կկարողանանք նաև մեր դաշտերը բաժանել հատվածների, որպեսզի հնարավոր հրդեհների ժամանակ կարողանանք ժամանակին տեղայնացնել հրդեհը և կանխել դրա հետագա տարածումը, հետևաբար և՝բերքի կորուստը»,- շրջայցի ավարտին ասել է փոխնախարար Աղաջանյանը՝ հավելելով, որ աշխատանքները կշարունակվեն նախատեսված պլանի համաձայն՝ լրիվ ծավալով, ինչի համար առկա են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:

12966412_1327471913936659_83980141_n

Աղբյուրի հաղորդմամբ՝ աշխատանքային այցով այսօր Մարտակերտ է այցելել նաև նախարար Արամ Մխոյանը, ով եղել է շրջանի դաշտերում և ստուգել ցանքսերի վիճակը:




Լրահոս