Արգելվել է պաղպաղակների արտադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 432-Ա հրամանի հիման վրա “Երևան Կաթ” ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում “Բրիկետ”, “Ֆակել”, “Էսկիմո”, “Պլոմբիր” ապրանքանիշի պաղպաղակներից 2013 թվականի հուլիսի 25-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Համաձայն “Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոնե ՊՈԱԿ-ի արձանագրության՝ “Բրիկետ”, “Ֆակել”, “Էսկիմո”, “Պլոմբիր” ապրանքանիշի պաղպաղակները ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:
Վերոգրյալի հիման վրա Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 06-ի որոշմամբ արգելվել է “Երևան Կաթ” ՍՊԸ-ի կողմից “Բրիկետ”, “Ֆակել”, “Էսկիմո”, “Պլոմբիր” ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը:
Ինչպես նաև “Երևան Կաթ” ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները և “Բրիկետե”, “Ֆակել”, “Էսկիմո”, “Պլոմբիր” ապրանքնիշի պաղպաղակների արտադրությունն իրականացնելու ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին համապատասխան:




Լրահոս