Ստրասբուրգի հայ համայնքը խաղաղ երթով ֆրանսիացիներից պահանջել է դատապարտել Ադբեջանի ագրեսոր քաղաքականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ իրենց բողոքն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ: «Արմենպրես»-­ի հետ զրույցում Ֆրանսիայում գործող «Ավետիս» կազմակերպության փոխնախագահ Հրանուշ Մանուկյանը տեղեկացրեց, որ խաղաղ ցույցը մեկնարկել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի դիմաց, որտեղից Եվրախորհրդի ամբողջ երկայնքով շարժվել են մինչև Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ:

«Մոտ 300 հոգի էինք, աշխատանքային օր լինելու պատճառով շատերը չկարողացան մասնակցել»,­ասաց հայ համայնքի ներկայացուցիչը: Երթի ողջ ընթացքը հսկել են ոստիկանները, իսկ մասնակիցները երգելով, «Արցախը մերն է» վանկարումներով, դրոշներով ու պաստառներով իրականացրել են իրենց ակցիան: «Հյուպատոսության առաջ ֆրանսերենով ճառ ասեցինք Թալիշում վայրագությունների, պատմության կրկնության մասին` կոչ անելով Եվրադատարանին, Եվրախորհրդին դատապարտել Ադրբեջանի ագրեսոր քաղաքականությունը»,­-հայտնեց Հրանուշ Մանուկյանը` շեշտելով, որ իրենք փորձում էին այդպիսով գրավել ֆրանսիական հասարակության ուշադրությունը: Հայ համայնքի կազմակերպած երթի մասնակիցներին Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ դիմավորել են 10­13 ադրբեջանցիներ, որոնք պարզել են այդ երկրի դրոշները, միացրել իրենց ազգային երգերից: Բայց հայերն իրենց վանկարկումներով ստիպել են ադրբեջանցիներին լռել: «Հետ գալուց էլ Եվրախորհրդի նիստի ավարտի ժամն էր, այնտեղ էլ կանգնեցինք մի պահ: Բազմաթիվ մարդիկ մոտենում, հարցեր էին տալիս, թե ինչ է կատարվում»,­ավելացրեց մեր զրուցակիցը: Հրանուշ Մանուկյանը տեղեկացրեց, որ ապրիլի 9­ին Ստրասբուրգի կենտրոնական հրապարակներից մեկում` Կլեբերում ադրբեջանցիները հակացույց են իրականացնելու: Հայկական ակցիայի կազմակերպիչները « Հայորդի» հայ երիտասարական և «Ավետիս» կազմակերպություններն են:

Ապրիլի 1-­ի լույս 2­-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2­-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ­21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12 ­ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:




Լրահոս