
Հայաստանում արտագաղթը շարունակվում է մտահոգիչ տեմպերով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ վերջապես հրապարակեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները: Ըստ այդմ, առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 123 հազար 303: Համեմատության համար նշենք, որ 2012թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը շատ ավելի քիչ էր` 99 հազար 255՝ 24 հազար 48-ով պակաս: Նշենք, որ ՀՀ-ից հիմնականում հեռացել են Բագրատաշենի անցակետով` ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով: Այսքանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լայն ժպիտով դեռ խոսում է երկրում տնտեսական ակտիվության մասին, Սերժ Սարգսյանն էլ կրկնում է, թե 7 տոկոս տնտեսական աճ ունենք: