ԵԱՀԿ եռյակի հանդիպմանը կքննարկվի ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահ, գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ապրիլի 12-ին Բեռլինում կընդունի իր սերբ և ավստրիացի գործընկերներ Իվիցա Դաչիչին և Սեբաստիան Կուրցին` ԵԱՀԿ եռյակի` գործող, նախորդ և հաջորդ նախագահող երկրների ձևաչափով քննարկումներ ունենալու նպատակով:

«Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ՝ եռյակի հանդիպմանը կմասնակցի նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը:

«Բանակցությունների հիմնական կետերն են ԵԱՀԿ ջանքերը` ուղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև իրավիճակը Ուկրաինայում: Քննարկվելու են նաև միգրացիային առնչվող թեմաներ»,- հայտնել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից:




Լրահոս