ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, Սերժ Սարգսյանը ներկայացրել է արտերկիր կատարած այցի արդյունքները: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ևս մեկ անգամ վերահաստատվել է, որ խնդիրը պետք է ունենա խաղաղ լուծում`ԵԱՀԿ Մինսկի խմմի երեք սզկբունքների հիման վրա: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե մենք կռվել ենք 1980-ականների զինտեխնիկայով Շարմազանովը նշեց, թե ընդդիմության լիդերներից Լևոն Զուրաբյանը ճիշտ է հասկացել Սերժ Սարգսյանի խոսքի ենթատեքստը, որը նշանակում է, որ մեր բանակը 80-ականների զենքով կարողացել է դիմակայել Ադրբեջանի նորագույն զենքերին:
«Խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: ԼՂՀ ժողովուրդը պետք է լինի իր ճակատագրի կրողը, ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Պետք է հասնենք նրան, որ ԼՂՀ-ն միջազգանորեն ճանաչվի»,- հայտարարել է Շարմազանովը: