Սերժ Սարգսյանի ասածը զգացմունքային չէր, այլ քաղաքական հստակ մեսիջ էր. ՀՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք հիացած չենք, ցավ ենք ապրում, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Նրա խոսքով, զենքի վաճառքի վերաբերյալ Հայաստանը հստակ քաղաքական մեսիջ է հղել Ռուսաստանին:

Շարմազանովն ընդգծեց, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ  Սերժ Սարգսյանի ասածը զգացմունքային չէր, այլ քաղաքական հստակ մեսիջ էր:

Այդուհանդերձ, ՀՀԿ մամուլի խոսնակը պնդում է, թե սլաքները սխալ ուղղությամբ են շարժվում, քանի որ մեր թիրախը պետք է լինի Թուրքիան: Շարմազանովը ընդգծեց, որ  վերջին դեպքերից հետո Եվրոասիական տնտեսական միության հեղինակությունն անկում ապրեց մեր աչքերում: «Բայց բոլոր խնդիրներով հանդերձ, կարծում եմ՝ ԵՏՄ-ում լինելու օգուտները ավելի շատ են: Իսկ անվտանգության մասին խոսքերը լոկ խոսքեր չեն: Իսկ այն որ ՀԱՊԿ մեր որոշ գործընկերներ իրենց գործընկերոջ պես չեն պահել, ակնհայտ է »,- եզրափակեց Շարմազանովը:




Լրահոս