ԴԵՌ ՔՆՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության մեջ բացահայտված ֆինանսական խախտումների հիման վրա ոստիկանությունում դեռեւս քրեական գործեր չեն հարուցվել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ պատճառը ստացված նյութերի ծավալներն են: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում առանձնացրել է 6 նյութ եւ ուղարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` դրանց ընթացք տալու համար: Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ոստիկանությունից, դատախազությունից ստացված նյութերը  դեռ ուսումնասիրվում են:




Լրահոս