«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օր օրի վատանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանի ֆինանսական վիճակը: Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ պատգամավորը «Յունիբանկ»-ից վարկ է վերցրել Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջաններում էլիտար շենքեր կառուցելու համար, սակայն մինչ օրս չի կարողանում վարկը մարել: Այժմ Ա. Ախոյանը ստիպված բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ամեն ամիս 2 բնակարան հանձնի՝ այդ կերպ վերցրած գումարները մարելով: Սակայն Ա. Ախոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրականում նման բան գոյություն չունի. «Ես նման բաներով չեմ զբաղվում, իսկ ով որ նման ինֆորմացիա է տարածում, շատ անիմաստ է, ուղղակի ծիծաղս է գալիս այդ տեղեկատվությունը լսելիս»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, դարձյալ ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը եւս մշտապես հայտարարում էր, թե ինքը ֆինանսական խնդիրներ չունի, սակայն այս օրերին նրա սնանկացման հարցն է քննվում դատարանում:
ՀԱՆՁՆՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ