Բակո Սահակյանն ընդունել է Հովհաննես Սահակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ:

Քննարկվել են պետաիրավական ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:




Լրահոս