Տեւական ժամանակ է, ինչ Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ առաջիկայում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, հնարավոր է, միանա Գյումրու պետական մանկավարժական համալսարանին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս երկու բուհերի միացման պատճառն ուսանողների թվի նվազումն է, ինչի հետեւանքով ավելացել են բուհերի ծախսերը: Խնդրի առնչությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Այս նախագիծն այս պահին շրջանառության մեջ է եւ գտնվում է քննարկումների փուլում: Այս պահին չեմ կարող ասել, թե որը ում կմիանա եւ ինչ պայմաններում: Բայց նման նախագիծ կա, որը քննարկվում է»:
ՆՎԱԶԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ