Արցախի Ֆինանսների նախարարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին նվիրատվությունները շարունակվում են: Շարքային քաղաքացիներից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հայտնի մարդիկ ամեն գնով ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Արցախի պաշտպանության համար հավաքվող ֆոնդին:
Եւ այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի և ընտանիքի կողմից 3,000 դոլար է նվիրաբերվել Արցախին:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյան` 2,000 դոլար
ՀՀ ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյան` 2,000 դոլար
ԱԺ պատգամավոր, «Տիգրան մեծ» տպարանի սեփականատեր
Վրեժ Մարկոսյան` 1,000 դոլար
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյան (ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայր)` 1,000 դոլար
Գործընթացը դեռ շարունակվում է: