
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակին, ասաց. «Իմ հորդորը արցախցուն եղել է այն, որ լինենք միաբան, կազմակերպված, սառնասիրտ հայացքով եւ զորեղ ոգով շարունակենք մեր սրբազան առաքելությունը` հայրենիք պաշտպանելը, մեր անկախությունը պաշտպանելը, մեր կյանքը, ազատությունը, մեր պատիվը»: Ըստ Պարգեւ Սրբազանի՝ անկախ ստեղծված իրավիճակի արցախցու տրամադրությունը բարձր է. «Շատ բարձր է ու լավ»: Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը չցանկացավ խոսել Ադրբեջանի գործողությունների մասին` նշելով, թե ասելու բան չունի: