«Ժողովուրդ»-ը սահմանային վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ զրուցեց Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության, Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի, ինչպես նաեւ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ Չարլզ Թանոքի հետ:
Նա, մասնավորապես, ասաց. «Ես խորին ափսոսանքս եմ հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին ժամանակներս ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Լեռնային Ղարաբաղում վերջին 6 ամիսների ընթացքում իրավիճակը աստիճանաբար ավելի էր սրվում, ինչը հանգեցրեց ենթադրյալ մի վտանգավոր երեւույթի ոչ միայն Ադրբեջանի կողմից դիպուկահարների, այլեւ տանկերի, հրետանու եւ ավիատեխնիկայի օգտագործմամբ: Ադրբեջանը ռազմական ուժի օգնությամբ տարածքը վերցնելու անակնկալ փորձ կատարեց: Ես գոհ եմ, որ հրադադարը պահպանվում է, եւ կարծում եմ, որ այժմ բոլոր կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ որպես Մինսկի խմբի կողմից տարվող գործընթացի մի մաս»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե, ի վերջո, ինչու այժմ վերսկսվեցին ռազմական գործողությունները, Եվրախորհրդարանի անդամը պատասխանեց. «Ադրբեջանում նավթի գների անկման եւ բյուջետային ճնշման պարագայում վերջին բանը, որում կառավարությունը կարող էր հետաքրքրված լինել, Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր պահանջներին ռազմական լուծում տալն էր»: