«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ մի խումբ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի և հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, այսօր նախաձեռնում են բողոքի ցույց ընդդեմ միջազգային տարատեսակ կառույցների։
«Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որևէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությանը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և ադրբեջանական կողմի գործողությունների մեջ»,– նշել էին ցույցի կազմակերպիչները ՖԲ օգտատերերին ուղարկած հրավերում։
Ցույցը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի հետ Երևան։ Այն կսկսվի ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում»,–գրում է թերթը։
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում։