ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունա՞կ է ընդհանրապես որեւէ մեկի հետ նստել, հարց քննարկել՝ Պուտինից բացի: Ստոպիկը չի՞ դրա օգնականը, որը համարձակվեց ասել, որ Հայրիկյանի վրա չեն էլ կրակել»:

Պարույր Հայրիկյան «Առավոտ»

Իսկ ինչի՞ է ընդունակ Հայաստանի անկախության սիմվոլ Պարույր Հայրիկյանը, որը համատեղության կարգով նաեւ ռուսական ԿԳԲ-ի ահ ու սարսափն է, իսկ իր կարծիքով՝ հայ ժողովրդի ամենասիրելի կերպարը: Ընդունակ է միայն 5 րոպեն մեկ որոշումներ փոխելու եւ բուժման նպատակով պետությունից եւ մետլաղ խփողներից փողեր ստանալո՞ւ: Իսկ որ Ստյոպա Սաֆարյանն ասել էր, թե Հայրիկյանի վրա չեն կրակել, դա ընդամենը կարող էր լինել Հայրիկյանի անտրամաբանական պահվածքի եւ մեկը մյուսին հակասող խոսքերի արդյունքը: Չէ՞ որ այդ կրակողները սկզբից սլավոնական արտաքին ունեին, հետո էլ դարձան ոչ սլավոնական:




Լրահոս