ՌԴ ՊՆ ներկայացուցիչները հայտնել են, որ «Ջաբհաթ ան-նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձել են գրավել սիրիական Հալեպ քաղաքի Շեյխ Մաքսուդ թաղամասը, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել, փոխանցում է Lifenews-ը` հավելելով, որ ավելի քան 60 մարդ վնասվածք է ստացել:
««Ջաբհաթ ան-նուսրա»-ն չի դադարում ռազմական գործողությունները Հալեպում և նրա արվարձաններում: Ռմբակոծությունների արդյունքում 18 մարդ է զոհվել: Տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել 61 խաղաղ բնակիչ»,- ասել են ՌԴ ՊՆ-ում:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Հալեպում զինյալները հարձակման են պատրաստվում: Նա նաև լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին զինյալները փորձեր են կատարել հարձակում գործել Հալեպ քաղաքի վրա, սակայն վերջիններիս հարձակումը ետ է մղվել, և զոհվել է քրդական աշխարհազորայինների մեկ զինյալ: