Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը մտել էր Արցախի հյուսիսային՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, ու մինչեւ Պաշտպանության բանակի կողմից հայտնաբերվելն ու ոչնչացվելը սեփական տանը վայրագաբար սպանել երեք խաղաղ բնակիչների:
Նրանցից բացի այդ գիշեր Թալիշի տներից մեկի նկուղում թաքնված լուսաբացին էին սպասում Ավգուստինա Ալավերդովան ու նրա մայրը: Միայն երեք օր անց՝ Մարտակերտի ոստիկանների օգնությամբ գյուղից դուրս գալուց հետո են հասկացել, թե ինչ կարող էր պատահել իրենց հետ, եթե այդ գիշեր հանկարծ որոշեին դուրս գալ նկուղից:
Մանրամասները` տեսանյութում