![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/unnamed-120.jpg)
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին:
Նրանք քննարկել են Ղարաբաղի ներկայիս իրավիճակը: Հանդիպման նկարը տեղադրվել է նաև Ֆրանսիայի նախագահի ինստագրամյան պաշտոնական էջում: