Արցախյան կողմը շարունակում է անհայտ կորածների որոնման աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում անհայտ կորածների որոնման, մարմինների փոխանցման աշխատանքները կեզրափակվեն առաջիկա մեկ­ երկու օրվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` ընդգծելով, որ որոնողական աշխատանքները դեռ կշարունակվեն, և արցախյան կողմը պատրաստակամ է այդ ժամանակահատվածում խստորեն պահպանել պայմանավորվածությունն ու ոչ մի կրակոց չարձակել այն հատվածներում, որտեղ կատարվում են որոնման աշխատանքները:

«Ադրբեջանական կողմն էլ է հայտարարել, որ պատրաստ է չկրակել որոնողական աշխատանքների հատվածներում: Մարմինների հայտնաբերման և փոխանցման աշխատանքները ակնկալում ենք ավարտել 1­2 օրվա ընթացքում»,­ասաց Բաբայանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաղորդեց, որ ԿԽՄԿ­ն անկախ միջնորդի իր հանձնառության շրջանակում զոհերի մարմինների որոնման աշխատանքը կհամարի ավարտված միայն այն ժամանակ, երբ մարմինները կփոխանցվեն ընտանիքներին: «Ապրիլի 8-­ին մենք, որպես անկախ միջնորդ, աջակցել ենք զոհերի մարմինների որոնման աշխատանքներին: Քանի որ ամբողջ գործողության իմաստն այն է, որ պատասխաններ տրվեն ընտանիքներին, մեր առաքելությունը կհամարենք ավարտված, երբ մարմինները կփոխանցվեն նրանց»,­ ասաց Ամատունին:




Լրահոս