ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. «ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից գյուտարար Ռուբիկ Մարտիրոսյանին 25.10.2012թ. տրված թիվ 2674A արտոնագրով, յուրահատուկ տեխնոլոգիաների պրոցեսներով գիտականորեն մշակված բաղադրատոմսերով, ցորենի տարատեսակ ալյուրների, կենսաբանական ֆունկցիոնալ նշանակություն ունեցող հայկական ընտրյալ հատապտուղների, արմատապտուղների եւ բույսերի փնջով համեմված, առանց կայուցացուչների եւ արհեստական հավելումների, ինչպես նաեւ առանց գենետիկորեն ձեւափոխված տարրերի թխած, բոլոր տարիքի մարդկանց համար օգտակար «ԼԱՈ» դիետիկ հաց: Այս հացատեսակում օգտագործված էկոլոգիապես մաքուր սննդամթերքներն իրենց կազդուրիչ հատկություններով նպաստում են շաքարային, երիկամային, լեղաքարային եւ այլ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը»:
Խնդրում եմ ինձ օգնել՝ ճշտելու, թե նշված իրազեկումը ՀՀ ԱՆ գովազդային գործակալությունում պետք է գրանցվի, թե ոչ:

Ռուբիկ Մարտիրոսյան (գյուտարար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը՝ նախորդ համարում) Եթե ներկայացվածը հատուկ նշանակության սննդամթերք է, ապա այն պետք է ունենա առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրված դրական մասնագիտական եզրակացություն, ինչը բխում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներից: Մասնավորապես, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվ. համաձայն՝ հատուկ նշանակության սննդամթերքն այն է, որն իր առանձնահատուկ բաղադրության կամ սննդային հատկություններով տարբերվում է սովորական սպառման համար նախատեսված սննդամթերքից եւ ունի առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ՀՀ կառավարության սահմանված կարգով տրված դրական մասնագիտական եզրակացություն առ այն, որ տվյալ սննդամթերքն ունի բուժիչ հատկություններ եւ բավարարում է մարդկանց հետեւյալ խմբերի պահանջները՝
խախտված մարսողական ու նյութափոխանակման համակարգ ունեցող մարդկանց,
մարմնական հատուկ վիճակում գտնվող մարդկանց, որոնց համար հատկապես օգտակար է սննդի մեջ որոշակի նյութերի վերահսկվող քանակով սպառումը,
առողջ մանուկների եւ երեխաների:

ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Մարինե Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, իսկ ՀՀ-ում կա՞ այդպիսի չափանիշներին համապատասխան որեւէ  սննդամթերք, որը կարող է բուժել վերոնշյալ հիվանդություններից գոնե մեկ-երկուսը:




Լրահոս