Ղարաբաղա ադրբեջանական շփման գծում մոնիտորինգի իրականացման համար Ադրբեջանը պաշտոնապես անվտանգության երաշխիքներ ԵԱՀԿ ին չի տալիս: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Անի Սարգսյանը:
«Ապրիլի 6-ին մենք արդեն տեղեկացրել ենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել է ղարաբաղյան կողմին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում դիտարկում անցկացնելու խնդրանքով: ԼՂՀ իշխանություններն անմիջապես տվել են իրենց համաձայնությունը նշված տարածքում մշտադիտարկում անցկացնելու վերաբերյալ և վերահաստատել պատրաստակամությունը՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները մշտադիտարկման մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով:
Շփման գծում մշտադիտարկում իրականացվում է երկու կողմից՝ ԼՂՀ-ից և Ադրբեջանից համաձայնության և անվտանգության երաշխիքների տրամադրման պարագայում: Մենք մինչ այս պահը չունենք տեղեկատվություն ադրբեջանական կողմից դրական պատասխանի վերաբերյալ», -հայտնել է Անի Սարգսյանը: