Առավոտ. Կարծրատիպերով ներշնչված այդ տղամարդիկ վախենում են ,իրենց կնիկներիցե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեր հասարակությունում գենդերային հավասարության գաղափարի դեմ պայքար եղել է եւ բավական էական, ու մինչ օրս էլ տարբեր տեղերում դեռ հայտնաբերվում են այդ մտածելակերպն ունեցողների բարձրագոչ մտքերը: “Առավոտ” օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” օրենքի շուրջ առաջացած աղմուկին՝ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: 
“Հատկանշական է, որ հատկապես կարծրատիպերով ներշնչված տղամարդիկ են ընդգրկված այդ պայքարում, ովքեր վախենում են “իրենց կնիկների” նկատմամբ ճղճիմ իշխանության համար կամ իրենց տաքուկ տեղերը կորցնելուց: Մեկ բան անկասկած է՝ կան ճշմարտություններ, որոնք ապացուցման կարիք չունեն, քանզի արմատավորված են քաղաքակիրթ մարդկության մշակույթի եւ կենսափորձի մեջ՝ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, հանրային կյանք են բերում ավելի շատ մարդասիրություն, բարություն, բարոյականություն, եւ սա աներկբա է բոլոր երկրների ու ժամանակների համար”,-ասել է նա:
Առավել մանրամասն՝  այսօրվա համարում




Լրահոս