
“Հրապարակը” գրում է, թե չնայած ՀՀ եւ ԱԺ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն արդեն մի քանի օր է` վերադարձել են հանգստից, սակայն ՀՀԿ-ն չի պատրաստվում այս հինգշաբթի ԳՄ նիստ հրավիրել:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ԳՄ նիստեր չեն եղել, այս շաբաթ ինչո՞ւ չի լինելու` հարցրինք ՀՀԿ մեր աղբյուրից: “Պատգամավորների մեծ մասը դեռ հանգստանում են, երկրում չեն, կգան, նոր կանենք”: Օգոստոսի 5-ից սկսվել են Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուների առաջադրումները: Առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է, գրանցումը` օգոստոսի 15-25-ը: ՀՀԿ-ն մինչ այդ ժամկետները կհասցնի՞ նիստ հրավիրել եւ հայտարարել իր թեկնածուի անունը: Ընտրություններն այս տարածքում նշանակված են սեպտեմբերի 29-ին:
Մանրամասները այսօրվա համարում