Ագրեսոր երկրին ընդհանրապես զենք չեն վաճառում. Համլետ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շատ բացասական եմ վերաբերվում Ռագոզինի հայտարարությանը, որովհետեւ դաշնակից երկիր ենք, բայց իրենք զինում են մեր հակառակորդին` մեզ վրա հարձակվելու համար:

Ադրբեջանը ագրեսոր երկիր է, եւ  միջազգային չափանիշներով ընդունված է, որ ագրեսորին ընդհանրապես զենք չեն վաճառում»,- ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի հայտարարությանը, թե ՌԴ-ն, համաձայն պայմանավորվածությունների, շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Նրա խոսքով. «Համենայնդեպս Ռուսաստանը օֆիցիալ չի հայտարարել: Ռագոզինը կլինի, մեկ ուրիշը կլինի` կասի, թե չի ասի, ես համոզված եմ, որ ամենաբարձր մակարդակով պետք է այդ փաստը հաստատվի, որ այլեւս հարձակողական տիպի զենքեր չի տրվելու Ադրբեջանին, որպես ագրեսոր երկիր»:




Լրահոս