Թալիշում ադրբեջանցի 8 զինծառայող է ոչնչացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ապրիլի 9-ին ժամը 16:00-19:00-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի արդյունքում որոշակի ուղղություններում առաջնագծից դուրս բերել իր ոչնչացված զինծառայողների դիակները:

Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 1-5-ին առաջնագծում սպանված զինծառայողների դիակները դուրս բերելու աշխատանքները ԵԱՀԿ ներկայացուցիչների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական բաժանունքի աշխատակիցների մասնակցությամբ սկսվել եւ արդեն իրականացվել է ապրիլի 8-ին ժամը 15:00-20:00-ն:

Ադրբեջանական qafqazinfo.az լրատվական կայքը հայտնել է, որ ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս արեւելքում գտնվող Թալիշ գյուղի մոտ Ադրբեջանի հետ հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացված 7 ադրբեջանցի զինծառայողի դիակ են հանձնել ադրբեջանական կողմին, ու որ ԿԽՄԿ-ի հայկական բաժանմունքի աշխատակիցները ապրիլի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմին են հանձնել եւս մեկ զինծառայողի դիակ:




Լրահոս