Սկզբունքորեն կա ըմբռնում, որ պետք է վերադառնալ քաղաքական քննարկումներին. Պոպով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չի մտնում հետաքննել, թե ով է սկսել առաջինը և ով է պատասխանատու: Այս մասին, այսօրԵրեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ անդրադառնալով ապրիլի 2-ին ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական գործողություններին:

«Մեր հիմնական խնդիրն էր՝ օգնել կողմերին կայունացնել իրավիճակը, նաև հասնել նրան, որ ռազմական գործողությունները չկրկնվեն: Մեր մանդատի մեջ չկար որոշել, թե ով է առաջինն սկսվել, ով է պատասխանատու տեղի ունեցածի համար: Մեր հանդիպումներից ընդհանուր եզրակացությունն այն է, որ կողմերը  պատրաստակամություն են դրսևորում պահպանել Մոսկվայում ձեռք բերված հրադադարը:  Բնականաբար, հիմնական խնդիրը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն է: Սկզբունքորեն կա ըմբռնում, որ պետք է վերադառնալ քաղաքական քննարկումներին»,-նշեց Պոպովը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

 




Լրահոս