Ապրիլի 9-ին մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվեց Արցախ: Շարասյունը կազմված էր բեռնատար մեքենաներից, որոնցից մի մասը սառնարանային են:
Նշենք, որ ապրիլի 9-ին ևս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակեց հյուրընկալել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիներին ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Օգնություն ցուցաբերելու առաջին պատրաստակամներից էին ԱԻՆ աշխատակիցները: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն են ցուցաբերել Երևան քաղաքի փրկարարական վարչության և Ազգային օդագնացների ֆեդերացիայի անձնակազմը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը նշեց, որ յուրաքանչյուր ստացված օգնություն հստակ տեսակավորվել է:
-Ամեն ինչ արվել է, որպեսզի ապրանքներն անվնաս և նպատային հասվցեն Արցախի ժողովրդին: Հատկասպես մեծ ուշադրություն է դարձվել սննդամթերքին, ինչի տեղափախման համար ներառվել են երկու սառնարային բեռնատար,-ասաց Վ. Գաբրիելյանը:
Մեքենաների բեռնման պահին, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ ԱԻՆ փոխնախարար Հ. Հակոբյանը նշեց, որ բեռնվող մեքենաներից մեկում ամերիկահայ առաձին անհատների կողմից տրամադրված տարբեր տեսակի` առաջին օգնության դեղորայք է, որը կուղարկվի մարտական դիրքերի զինվորերին:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը նշեց, որ ՀՀ ԱԻ նախարարության գործառույթներից մեկն է մարդասիրական աջակցության կազմակերպումը, և Կառավարության որոշմամբ՝ Արացախին տրամադրվելիք մարդասիրական աջակցության համակարգումը ստանձնել է հենց ԱԻՆ-ը:
– «Մարդասիրական աջակցություն իմ Արցախին» խորագրով ակցիայի շրջանակներում օգնությունն իրականացվում է ոչ միայն պետական կառույցների, ՀԿ-ների, դպրոցների, այլև առանձին անհատների կողմից: Այստեղ, կարելի է ասել, համաժողովրդական հավաք է եղել: Այս մեքենաները` բեռնված ամենատարբեր տեսակի առաջին անհրաժեշտության ապրանքներով` սննդամթերք, դեղորայք, հագուստ և այլն, կմեկնեն Արցախ, և օգնությունը կհանձնվի Արցախի կառավարությանը: Արցախահայությանը տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական, իսկ մեր նախախարությունը կարող է նորից ստանձնել համակարգման պատվաբեր աշխատանքը,- եզրափակեց Ն. Գրիգորյանը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության միջոցներով հավաքվել է
- Մսի պահածո` 10 արկղ
• Մակարոն` 20 պարկ
• Մակարոն` 7 արկղ
• Խտացրած կաթ` 23 արկղ
• Հավկիթ` 10 արկղ
• Ջուր` 50 արկղ
• Ալյուր` 10 պարկ
• Շաքարավազ` 10 պարկ
• Սուրճ` 5 արկղ
• Հրուշակեղեն` 36 արկղ
• Կերակրի աղ` 1արկղ
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ ԼՂՀ կուղարկվի թեյ, սուրճ, հրուշակեղեն, ծխախոտ:
Մեծ ակտվիություն են ցուցաբերել Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների, Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական և Երևանի Արգենտինյան հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցների աշակերտները: Նրանց կողմից հավաքվել են ամենատարբեր տեսակի սննդամթերք, խաղալիքներ, հագուստներ և այլն՝ ԼՂՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների բնակչության և երեխաների համար:
«Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել և ՀՀ ԱԻՆ է բերվել
• զինվորական հագուստ-41 արկղ
• հրուշակեղեն-87 արկղ
• պահածո, խտացրած կաթ-81 արկղ
• երշիկ – 5 արկղ
• հյութ – 3 արկղ
• հիգիենայի պարագաներ-14 արկղ
• բետադին հեղուկ-1 արկղ
• մակարոն-18 արկղ
• ջրեղեն-152 արկղ
• դեղորայք-29 արկղ
• ծխախոտ – 8արկղ
• սուրճ – 5 արկղ
• քաղաքացիական հագուստ – 54 արկղ
• շան կեր – 8 արկղ
• քնապարկ – 48 արկղ
• ծածկոց – 1 արկղ
• փաթեթ զինվորներին – 107 արկղ
• ընտանեկան փաթեթներ – 25 արկղ
Ներկայացնենք նաև այլ ընկերությունների, ՀՀ քաղաքացիների և անհատների կողմից ԼՂՀ-ին ցուցաբերած մարդասիրական օգնության տվյալները`
Հայ Ինկասացիա ՓԲԸ
- մանրաձկան պահածո – 384 միավոր
• խտացրած կաթ – 90 միավոր
• սուպ – 800 միավոր
• հրուշակեղեն – 756 միավոր
• թռչնի մսից պաշտետ – 96 միավոր
• մանրափաթեթ սուրճ – 800 միավոր
• ջրեղեն – 100 միավոր
ԵՊՀ աշխատակիցներ
- պահածո – 2 արկղ
• ծխախոտ – 1 արկղ
• սննդամթերք – 4 արկղ
• ամբուլատոր պարագաներ – 1 արկղ
• հիգիենայի միջոցներ – 1 արկղ
Աթենք ՍՊԸ
- Եփած երշիկ` 350.07 կգ
• Երշիկ կ/ա Թեյի Աթենք` 203.21 կգ
• Երշիկ կ/ա Կրակովյան Աթենք` 204.52կգ
• Երշիկ կ/ա Որսորդական Աթենք` 96.55կգ
• Երշիկ կ/ա Օդեսյան Աթենք` 438.38կգ
• Երշիկ հ/ա Պիկանտ`700 միավոր
• Երշիկ հ/ա Կոնյակով ` 300 միավոր
• Շոգեխաշած միս` 72,15կգ
• Լավաշ` 90կգ
• Ծխախոտ` 200 բլոկ
• Չրեղեն` 50 միավոր
• Ջուր, 5լ` 22 միավոր
• Խտացրած կաթ` 7 արկղ
• Կոնֆետներ` 7արկղ
• Լուծվող սուրճ, փոքր` 6000 միավոր
• Կրակայրիչ` 150 միավոր
• Քաղցրավենիք` 5 արկղ
• Թեյ` 2 արկղ
• Տղամարդու գուլպա` 1000զույգ
Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերած այլ կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: